Վարդավառի ծես

«Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա…»։
Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոն:
Վարդավառ, Անձրևաբեր ծեսկրթահամալիրի Քոլեջում։
Մասնակիցներ՝
դաստիարակներ, երաժիշտներ, ուսանողներ և ծնողներ։
Առավոտյան 10։00 սկսեցինք ազգային ծիսական խոհանոցում, որին հաջորդեց Վարդավառի ծիսական պարագաների պատրաստումը՝ Խնդում, Կենաց ծառ, Բուկլե Բարան, Խաչբուռ, Պուպլա տիկին… Բարեմաղթանքներով, պարերգերով զարդարեցինք Կենաց ծառը, իսկ բակում՝ կանաչ լանջերին, արդեն ծիսական խաղիկներ՝ խնձորով խաղեր, ազգային խաղիկներ, թռնոցիներ ներկայացնելու շքերթն էր։ Իրար հերթ չտալով՝ Անձրևաբեր ծեսի տիկնիկներով խաղում ու հրճվում էին բոլորը՝ ազգային խաղին ավելացնելով ծիսական պարերգերը.
«Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե»։

«Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն հացը բոլ էրա»։

Իսկ վերջում մի լավ օծվեցինք լողավազանի ջրով՝ խաղալով ջրային՝ անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու, ջրից «վախն առնելու» մանկական խաղեր։
1.Ցորենահավաք, Խաչբուռ

2. Ծիսական խոհանոց։

Ֆիլմը՝ Հասմիկ Հարությունյանի

3.Տաղ Վարդավառի

Ֆիլմը՝ Արմինե Եղիազարյանի

4.Կենաց ծառ

Ֆիլմը՝ Հասմիկ Հարությունյանի

5.Վարդավառի ծես.

Ֆիլմը՝ Անահիտ Գրիգորյանի

Մասնաժողով

Դաստիարակների լաբորատորիան կրթահամալիրում գործող 2-5տարեկանների խնամքի և զարգացման խմբի հեղինակային ծրագրի իրականացման պատասխանատուն է: Լաբորատորիայի կազմում են նախակրթարանի դաստիարակները, երաժշտության (այդ թվում՝ պարի), տեխնոլոգիայի, մարմնակրթության դասավանդողները:  Շարունակել կարդալ “Մասնաժողով”

Մասնաժողով. 26.05.20

Մայիս ամսվա ընտանեկան առցանց լաբորատորիայի հաշվետվություն։

Մայիս ամսին դաստիարակների հետ հանդիպել ենք Microsoft Teams ծրագրով շաբաթական երկու անգամ, քննարկել ապրիլ ամսվա ծրագրերը ըստ նախակրթարանի ուսումնական օրացույցի, հրապարակվել է բլոգներում։ Հրապարակելուց հետո նայել եմ բոլորի բլոգները, կատարել շտկումներ, ապա ուղարկել են ծնողներին։

Դաստիարալների մայիս ամսվա մանկավարժական հոդվածներ, որոնք տպագրվել են «Դպիրում»։

  1. Մուտք կրթահամալիր
  2. Ընտանեկան դպրոցներ առանց սահմանների
  3. Ընտանեկան պարտեզների նորամուտ եղավ գարնան հետ

 

Ծնողների հոդված-պատումներ, որոնք տպագրվել են «Դպիրում»։

  1. Covid 19 vs առցանց ուսուցում
  2. Սեբաստացի ընտանիք — ընտանեկան դպրոց
  3. Մեր ընտանեկան պարտեզից
  4. Սեբաստացի ընտանիք — ընտանեկան դպրոց
  5. Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս
  6. Քոլեջի ընտանեկան պարտեզը

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա պարտեզների, ընտանեկան առցանց պարտեզների գործունեություն:
  • Հունիսի 1-5` Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների ամենամսյա առցանց հնգօրյա վերապատրաստումներ:
  • Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ-հակավարակի ընտանեկան ֆլեշմոբ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր:
  • Շրջակա միջավայրի միջազգային օր. հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։
  • Հունիսի 1- 12`«Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես:

 

 

 

 

Մայիսյան հավաքի ամփոփում

Նախագծեր-լուսաբանում- հաշվետվություն

  1. Մայիսի 4-8. հեռավար- առցանց ընտանեկան նախագծեր 
  2. Մայիսի 4-8.հնգօրյա առցանց ընտանեկան ուսուցման լուսաբանում-հաշվետվություն 
  3. Մայիսյան 15-րդ հավաքի ընտանեկան նախագծերի փաթեթ

Դաստիարակների հոդվածներ

  1. Մուտք կրթահամալիր
  2. Ընտանեկան դպրոցներ առանց սահմանների

Ծնողների հոդված-պատումներ

  1. Covid 19 vs առցանց ուսուցում
  2. Սեբաստացի ընտանիք — ընտանեկան դպրոց
  3. Ընտանեկան պարտեզ
  4. Քոլեջի ընտանեկան պարտեզը
  5. Արտակարգ հեռավար կրթություն

Մայիսյան 15-րդ հավաք. կլոր սեղան

 

 

 

Ապրիլ ամսվա դաստիարակի հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն  

  1. Անի Գրիգորյան
  2. Լիլիթ Առաքելյան 
  3. Լիլիթ Հովհաննիսյան
  4. Սոնա Նակաշյան
  5. Արմինե Եղիազարյան
  6. Գոհար Հարությունյան
  7. Մարիա Մկրտչյան 
  8. Լուսինե Հովհաննիսյան
  9. Հասմիկ Հարությունյան 
  10. Ալինա Մարզումանյան
  11. Արևիկ Ուզունյան
  12. Աննա Հայրոյան
  13. Մարիանա Դարբինյան
  14. Մարգարիտ Հեքիմյան
  15. Հասմիկ Նազարյան
  16. Վարդ Օսիպովա
  17. Մարիամ Պետրոսյան 
  18. Իրինա Սարգսյան 
  19. Էմմա Տերտերյան 
  20. Անի մարտիրոսյան 
  21. Էլյա Գրիգորյան 
  22. Նելլի Պողոսյան 
  23. Մարգարիտ Թամազյան

Ընտանեկան նախագծեր

Ապրիլի ամսվա հեռավար- առցանց ընտանեկան ուսուցում
Ընտանեկան առցանց ուսուցում, որտեղ ծնողը դաստիարակն է, իսկ բնակարանը դառնում է լաբորատորիա, որտեղ աթոռ-սեղանը վերածվում է մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածվելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի. մրցողները տան անդամներն են։ Խոհանոց- լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել և մի համեղ աղցան պատրաստել, բնակարանը կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե ունեք ընտանի կենդանիներ՝ վերածվել ագարակի, որտեղ դու կխնամես, կկերակրես և կտաս քո խորհուրդները՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները հագնում են լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ իսկ հայրիկը հանդես է գալիս մարզիչի դերում։ Գորգի վրա լողանալուց հետո վազում են լոգարան՝ ցողվելու։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Իմ բնակարան-լաբորատորիան է, ես եմ որոշում եղանակը իմ լաբորատորիայում կամ կարող եմ բակից հող տանել և խառնել ջրին, իմ լոգախցիկում ստեղծել ցեխի լոգավազան… ասեք, որ հավես է։ Մնացածը դուք երևակայեք։
Այս շաբաթվա նախագծերը։   Շարունակել կարդալ “Ընտանեկան նախագծեր”

Մասնաժողով

Ապրիլի ամսվա ընտանեկան առցանց լաբորատորիայի հաշվետվություն։

Ապրիլ ամսին դաստիարակների հետ հանդիպել ենք Microsoft Teams ծրագրով շաբաթական երկու անգամ, քննարկել ապրիլ ամսվա ծրագրերը ըստ նախակրթարանի ուսումնական օրացույցի, հրապարավել է բլոգներում։ Հրապարակելուց հետո նայել եմ բոլորի բլոգները, կատարել շտկումներ, ապա ուղարկել են ծնողներին։  Շարունակել կարդալ “Մասնաժողով”

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ուղղված հարցաթերթիկ

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ուղղված հարցաթերթիկին մասնակցել են 2-5 տարեկանների դաստիարակները։
Հարցմանը մասնակցել են 2-5 տարեկանների խմբի 24 դաստիարակ:  Շարունակել կարդալ “Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ուղղված հարցաթերթիկ”

Մասնաժողով

Մարտի 2-ից ապրիլի 3-ը դաստիարակների հետ Microsoft Teams ծրագրով շաբաթական երկու անգամ հանդիպել և քննարկել ենք ծրագրերը, հրապարակվել են բլոգներում։ Հրապարակելուց հետո նայել եմ բոլորի բլոգները, կատարել շտկումներ, և նոր ուղարկել են ծնողներին։
Շաբաթական երկու անգամ մայրենի լեզվի սեմինար-պարապմունքների ժամանակ քննարկել ենք մանկավարժական հոդվածներ, որոնք տպագրված են «Դպիրում»։
Մարտի 2-6-ը հավաքել եմ նախակրթարանի ծեսերի փաթեթը, որը հրապարակված է «Դպիրում»։
Մարտի 16-23 -ի առցանց վերապատրաստում՝ տե՛ս այստեղ։
Ամեն շաբաթվա վերջում հավաքել եմ 2-5 տարեկանների օրվա լուսաբանումները և հաշվետվությունները։ Լավագույն փաթեթներն ուղարկել եմ Մարգարիտ Սարգսյանին և Լուսինե Ալեքսանյանին։«Դպիր»-ում հրապարակվել են նաև լաբորատորիայի առցանց աշխատանքները հոդվածի տեսքով։ Կազմակերպվել է մաթեմատիկական, ձոն մայրիկներին, ռոդարիական խաղերի, քնի ծեսի, առցանց դաստիարակի մասին ֆլեշմոբներ, որոնք հավաքել և լուսաբանել եմ սոցցանցերում, կայքում։ Աշխատում եմ նաև ուսանողների հետ հեռավար-առցանց. ունեմ 3 ուսանող:  Իսկ հիմա տիար Բլեյանի առաջարկով հավաքում եմ փաթեթ՝ խաղիկների, ճվիկների, խաղերգերի, թռնոցիների արխիվը։

Դաստիարակների լաբորատորիա 

  1. Մարտի 2-6 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը և հնգօրյա հաշվետվություն. 2-5տարեկանների խումբ
  2. Մարտի 16-20 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը. 2-5տարեկանների խումբ
  3. Մարտի 16-20.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման լուսաբանումները ըստ դպրոցների:
  4. Մարտի 16-20.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման հաշվետվություն ըստ դպրոցների:
  5. Մարտի 23-27 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը. 2-5տարեկանների խումբ
  6. Մարտի 23-27.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման լուսաբանումները -հաշվետվություն ըստ դպրոցների:
  7. Մարտի 16-20-ի հեռավար- առցանց վերապատրաստման ծրագիր
  8. Մարտի 16-20.Նախադպրոցական հաստատությունների հեռավար-առցանց  վերապատրաստման լուսաբանում:
  9. Հեռավար- առցանց ընտանեկան ուսուցմանը միացան նաև Արագածոտնի մարզից Նորաշենի «Վելիխան Մուքոյանի» անվան մանկապարտեզի ծնողները:
  10. 2-5 տարեկանների դաստիարակների հեռավար-առցանց լաբորատորիա. հոդված
  11. Նախակրթարանի ծեսերի փաթեթ
  12. Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը. ֆլեշմոբ
  13. Մաթեմատիկական ֆլեշմոբ
  14. Ձոն մայրիկի ֆլեշմոբ։
  15. Ռոդրիական խաղերի ֆլեշմոբ
  16. Քնի ծես ֆլեշմոբ
  17. Գրում են սեբաստացի ծնողները