Հրավե՜ր

2-5տարեկանների դաստիարակնե՛ր, նախադպրոցական բաժնի ուսանողնե՛ր, երաժիշտնե՛ր, անսպառ էներգիայով և ոգևորվածությամբ նախապատրաստվում ենք դեկտեմբերի 10-ի ժամը 16։30-ի միջոցառմանը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում մանուկների օրհնությանը, որին կհաջորդի աիդապետրոսյանական ատամհատիկի ծեսըՔոլեջում, ժամը՝ 17։00։ Ծեսը կուղեկցվի ծիսական երգ ու պարով, բառ ու բանով, օրհնանքներով, գովքով, ծիսական խաղիկներով, հյուրասիրությամբ։
Սիրով սպասում ենք բոլոր ֆիզարձակուրդում գտնվող մայրիկներին։ Մուտքը՝ ժպիտներով և մանկան ճիչերով։

Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի.

Վերապատրաստման հոկտեմբերյան դասընթացի հրավեր

Հոկտեմբեր 21-25-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում  կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրովվերապատրաստման 5-օրյա  դասընթաց նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների,
դաստիարակների օգնականներիտնօրենների, պետական այլընտրանքային  նախադպրոցական կրթական ծրագրով հետաքրքրվող այլ մասնագետների, ծնողների համար։

Մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ:
Վերապատրաստումն իրականացվում է ուսումնական արդիական միջավայրումմասնագիտական հմտությունների փոխանցմամբգործնական նախագծերովՎերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնականհաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտովinfo@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։
Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10.000(տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն) հաշվեհամարին:
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ`

  • անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք),
  • մարզական՝ մարզահագուստով, գուլպաներով և հավաքվածմազերով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 077729941