«Ձոն մայրիկին» նախագծ

2-4տարեկանների խնամքի և զարգացման խումբ։

Գարնանային պարտեզ
Մարտ ամսվա աշխատանքային նախագծերը քննարկելուց հետո որոշեցինք մարտի 8-ից ապրիլի 7-ը կազմակերպել ամենշաբաթյա ծնողական ակումբ-հավաքներ՝ «Ձոն» ստուգատեսին հենց ծնող- երեխա միասնական մասնակցությունն ապահովելու համար։

Առաջին հավաքը նախաձեռնեցին Քոլեջը և Արևելյան դպրոցը մարտի 16-ին։

Մերի Խանջյանի արհեստանոցում իսկական իրարանցում էր. շարֆիկների բատիկա, սան-ծնող-դաստիարակ-տեխնոլոգ՝ մի մեծ ստեղծագործ ընտանիք, ու ծիծաղ, հրճվանք, զարմանք, գույների և հույզերի հրավառություն…

Իսկական արվեստանոց-արհեստանոց, որտեղ բոլորը սովորող և սովորեցնող են։
Այս ամենին հաջորդեց հանդիպում կրթահամալիրի շրջանավարտ, ծնող, հոգեբան Արմինե Փաշայանի հետ։ Քննարկվեցին հետևյալ թեմաները ։
Հաջորդ ակումբի պատասխանատուն Հյուսիսային դպրոցն է։ Քանդակ կավի, խմոր… ծեփում են մայրիկները, որին կմիանան կրթահամալիրի բոլոր դաստիարակները և ծնողները։

Իսկ հետագայում ունենք պայմանավորվածություններ՝ Զառա Ոսկանյանի հետ՝ տիկնիկագործություն, Ջերմոց- լաբորատորիա, երգ ու պարի սեմինար, մարզական՝ լող հեծանիվ, քայլք, դե իսկ վերջում՝ ստուգատես բաց երկնքի տակ Քոլեջի լանջերին ու «Ձոն մայրիկին» նախագծի շրջանակներում՝ «Մեծ լվացք» ցուցահանդես-վաճառք ։

Advertisements