Նախակրթարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով և սույն կարգով:
Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են նախակրթարաններ 2-5 տարեկանների համար։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:
Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում
2-5տարեկան երեխայի(այսուհետ`Սան) խնամքի և զարգացման կազմակերպում մոդել միջավայրում(Ծրագրում),որտեղ սաների թիվը չի անցնում 25-ը: Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` առավոտյան 09.00-17.00` լրիվ օրով և 9.00-13.00՝ ոչ լրիվ օրով
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում ամեն օր մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:
Սննդիկազմակերպում
Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ: Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների և խոհարարի հետ խորհրդակցելով։ Շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի ենթակայքում:
Խմբասենյակը
Երեխայի՝ նախակրթարանային հարմարավետ առօրյայի համար կարևոր գործոններից է ճիշտ միջավայրում ճիշտ պայմաններ ապահովելը։ Խոսքը խմբասենյակի մասին է՝ լուսավոր, ընդարձակ, հարմար 2-4 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, նկարելու, լուսանկարելու, եփել-թափելու, մարմինը կոփելու, դիտելու- ուսումնասիրելու, քնելու-հանգստանալու համար: Այստեղ բոլորի համար բաց, տեսանելի ու հասանելի է հանդերձարանը, սանհանգույցը, խոհանոցը, կահույքը՝ առանց սուր անկյունների, հատակ-հարթակը ՝ առանց խոչընդոտների, ելուստների:
Մյուս կարևոր գործոնը երկու դաստիարակի համատեղ, հավասար իրավունքներով աշխատանքն է․ սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացվում են միասին, ինչն էլ ապահովում է հիգիենիկ, զարգացնող միջավայր:
Դաստիարակը
ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն է:
Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ նոթբուք-նեթբուք, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.
ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին
տանը և դպրոցում ունի համացանցին միացված համակարգիչ (նոթբուք-նոթբուք )
տեխնիկապես գրագետ է՝ ազատորեն օգտվում է ՏՀՏ միջոցներից, դրանք կիրառում է աշխատանքում
ունի բլոգ և ամեն օր օգտվում է դրանից
համացանցի, բլոգի, skydrive-ի, hօtmail –ի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում
տիրապետում է անհրաժեշտ հմտություններին, բլոգավարությանը, մոնտաժային պարզ ծրագրերին…
ապահովում է հիգիենիկ զարգացնող միջավայր.
երգում է, պարում է, լողում է, ստեղծագործում է…
հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում, թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն է:
Նախակրթարանիսանը
ինքնուրույն է, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող.
շրջապատն ու շրջակա միջավայրը խնամող
երգող է, պարող, խաղացող, ազատ, անկաշկանդ.
թվային տեխնիկային սովոր, դրանցից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
զննելու, դիտելու, իր զարգացմանը համապատասխան եզրակացություններ անելու ունակ.
առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող, գլուխկոնծի տվող.
հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անհատականություն է:
Սաներիամենօրյապարտադիրգործունեություն.
միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում
լող՝ տաք եղանակին կամ հնարավոր բոլոր դեպքերում ամեն օր, ցուրտ եղանակին՝ շաբաթվա որոշակի օրերին
տեխնոլոգիա՝ ներառյալ նկարչությունը
Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։
Ծնող.
Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման, զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են ծնողական խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:
Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
Դպրոցիղեկավարը
սաներին ընդունում է Նախակրթարան.
վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման նկատմամբ.
ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում.
ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը:
Ծրագրի,Ծրագրիիրականացման,արդյունքներիլուսաբանում
Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում են ամենամսյա ամփոփման ծեսով, դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի` «2-4տարեկանների խնամքի և զարգացման» խմբում:
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ
Նպատակը՝ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում
Հավաքի բովանդակությունըորոշվում է հեղինակային կրթական ծրագրի 2017թ. աշխատանքներով, 2018-2020թթ զարգացման ծրագրով։
2-4 տարեկանների մայիսյան հավաքի ծրագրերը դաստիարակների բլոգներում՝