Նախակրթարանի ծրագրերը.

Առավոտյան ծես

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում են 

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում մինչև ժամը 09։30 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:
Նախակրթարանում գործում է սահմանված ամենօրյա օրակարգ՝  09.00-10.00  առավոտյան ծեսով։

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Ճանապարհին տեսնելով ընկերոջը՝ թողնում են մայրիկների ձեռքը, ողջունում կամ գրկախառնվում են և միասին հետազոտելով, հարց ու պատասխանով, հաշվելով աստիճանները, երգելով, արտասանելով, ցատկոտելով՝ հասնում են խումբ: Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:
Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:
Եղանակային բարենպաստ պայմանները ամբողջ տարվա ընթացքում թույլ են տալիս զանազան, տարաբնույթ գործունեություն ու նախագծեր իրականացնել բակում, դե, իսկ ամռանը սաների գրեթե ամբողջ օրն անցնում է բակում։ Խմբասենյակ մտնելիս առաջին հերթին բացում ենք պատուհանները (չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն), խնամում ենք սենյակային բույսերը: Միջավայրի խնամքը ոչ միայն խմբում, այլև բակում են իրականացնում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները: Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն:
Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը կամ սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

Սննդի կազմակերպում

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ:
Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է, որը նախօրոք մեզ է ուղարկվում: Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից՝ համաձայնեցնելով խոհարարի, ծրագրի ղեկավարների, դաստիարակների և ծնողի ներկայացուցչի հետ: Մթերքը ստանում ենք մրցույթով շահած կազմակերպություններից շաբաթական երկու անգամ թարմ վիճակում: Նախ՝ ստուգվում են քաշը և որակը, որից հետո տեղավորում ենք համապատասխան տարաների մեջ: Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի պատասխանատուներն են ծրագրի ղեկավարը և խոհարարը: Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Շաբաթվա ճաշացանկը նախօրոք տեղադրվում է դպրոցի ենթակայքում և դաստիարակների բլոգներում: Ծնողը դաստիարակի բլոգից կամ ենթակայքից հետևում և տեղեկացված է լինում օրվա ճաշացանկին:

Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝

  • նախաճաշ՝ 09։30-10։00,
  • ճաշ՝ 12։00-12։30,
  • հետճաշիկ՝ 15։00-15։30 ընկած ժամանակահատվածներում։

Դաստիարակները ամենաուշը 09:15-ին տեղեկություն են տալիս խոհարարին տվյալ օրվա հաճախած սաների մասին:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն օճառով և թաթիկները չորացնում միանգամյա թղթե սրբիչով):
Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով՝ բարձրացնում են խմբասենյակ, իսկ ամռանը հիմնականում սնվում են բակում: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն խմբասենյակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենների կորիզները, բլբլալով սպասքադրում են սեղանը: Եթե բակում են սպասքադրում, մյուսները խմբասենյակում լվացվում են և պատրաստվում ճաշին, հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքին։ Սաների՝ գնացք կազմած «շարասյունը» ժամանում է այն վայրը, որտեղ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքադրած սեղանը:
Սա է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզ սխալվելով ։ Ունեցանք նաև «Բարի լո՜ւյս, Ագարակ» նախագիծը։ Ագարակում էլ հենց սաները նախաճաշում են այդ նախագծի ընթացքում։
Կրթահամալիրում շատ են ազգային ծեսերը։ Ծիսական նախագծերի ժամանակ պատրաստում ենք ազգային ուտեստներ՝ հարիսա, ղափամա, զատկական փլավ, գաթաներ: Միասին «Թթուդրիկի» ծես ենք իրականացնում, «Լավաշթխիկի» ծեսին էլ լավաշ ենք թխում։ Հենց սաներն իրենք անմիջապես մասնակիցն են դառնում ուտելիքի պատրաստման գործին, գիտեն իրենց անելիքն ու սիրով են անում հեշտ, իրենց համար հասանելի աշխատանքները:
Օրինակ՝ «Ղափամայի», «Հարիսայի», «Թթուդրիկի», «Ծննդյան» ծեսերի ընթացքում ծնողի կամ դաստիարակի հետ սաները գնում են գնումների, խանութում ընտրում են ծեսին համապատասխան պարագաները, կշռում-համեմատում, գումարը տալիս, խանութից տեղափոխում խմբասենյակ, լվանում, կտրատում, խառնում, անպայման համտեսում:
Որքա՜ն հաճելի է կտրտած մրգերից և բանջարեղեններից ժպտացող դեմքեր կամ ծիածան պատրաստելը:
Եվ հաճախ ծնողները զարմանում են,երբ իրենց երեխան, չնայած ծնողների բոլոր ջանքերին, տանը հրաժարվում է ուտելուց, իսկ մանկապարտեզում երեխաների հետ սկսում է ուտել ամենատարբեր ապուրներ ու շիլաներ։ Անգամ ճաշելը վերծվում է խաղի. ամեն անգամ դառնալով վագր, հովազ, գայլ, դինոզավր, բայց ոչ՝ նապաստակ՝ խժռում են ամեն ինչ: Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին:
Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարություններ, որոնք թույլ կտան, որ հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:

 

Աշնանային պարտեզ

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում:
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը: Սաների համար հայտնագործություն է, թե՝ սերմը պտղի՝ մրգի, բանջարեղենի մեջ է. սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, տեղափոխել թղթի վրա, չորացնել և հենց խմբասենյակում ստեղծել իրենց բանջարանոց -լաբորատորիան: Ամեն օր ջրում, փխրեցնում են հողը, սպասում՝ երբ կծլի, օրերը նշում ,որից հետո ամեն օր մետրով, թզով, թելով չափում են, թե ինչքան է բարձրանում ծիլը , հետո հաշվում են, թե քանի տերև աճեց, որից հետո սպասում բերքին. սրանից էլ լավ ուսուցում-հոտազոտում-բացահայտո՞ւմ…
Իսկ թթվից ավելացած բանջարեղենը տանում են Ագարակի կենդանիներին:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Սաների համար հարմար գյուղատնտեսական գործիքներ՝փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թավաներ, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորացույցներ, գրտնակներ, շերեփներ, խոհանոցային այլ պարագաներ։
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:

Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:

Շատ սիրելի ծես`«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։
Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնում`իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…

«Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ »… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:

Ձմեռային պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խմբերի սաներ, դաստիարակներ, ծնողներ:
Ժամկետը՝ հունվար-փետրվար, 2019թ.
«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  14. Բնագիտատեխնիկական ստուգատես
  15. Դիջիթեք 2019

 

Գարնանային պարտեզ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

Գարնանային պարտեզ։ Ձմեռային պարտեզի վերջին շաբաթը կրթահամալիրում Բուն Բարեկենդան է, բարեկենդանայան բակային, ազգային խաղեր։
Ահա՛ եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է:
Տոնի հիմքում ընկած են բնության զարթոնքը և տարվա սկիզբն ազդարարելը։ Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր
    Մեր մանկության խաղերը
    Հեքիաթասաց տատ ու պապ
    Ընտանեկան ուրախ ներկայացումներ
    Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
    Ընտանեկան շրջայց քաղաքով

 

Ամառային պարտեզ. լողափ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ… 

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Օրվա ռեժիմ

Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում  գրանցված են

  • սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
  • առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
  • քուն՝ ժ. 13.00-15.00,
  • սնունդ  10.30, 12.30, 15.30:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը, օգնականը՝ 

Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

5 տարեկանների ուսուցման ծրագիրը «Դպիրում»։

 

Դռան առաջ հերկեցինք… Հեղինակ՝Դիաննա Գևորգյան
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ամսիկ-ստուգատեսներ Հեղինակ՝Տաթև Սահակյան
Հեղինակային կրթական ծրագրի երկարացված օրվա կազմակերպումը 5-6 տարեկանների խմբում Հեղինակ՝Լիլիա Զախարյան
Խաղողի և գինու դպրոց. մի նախագծի պատմություն Հեղինակ՝Մոնիկա Տոնոյան
Ամսիկների դերն ու նշանակությունը 5-6 տարեկանների «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում Հեղինակ՝Դիանա Գևորգյան
Իմ նորովի «մուտքը» կրթահամալիր Հեղինակ`Տաթև Սահակյան
Դասարանը որպես ջերմոց-լաբորատորիա Հեղինակ`Լիլյա Զախարյան
Մուտքի ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերում Հեղինակ`Մերի Գրիգորյան
Ազգային խաղերն ու խաղերգերը որպես հանրակրթություն Հեղինակ`Մարիամ Մնացականյան
Մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգ Հեղինակ`Անահիտ Հարությունյան
Լողափնյա խաղադարան Հեղինակ`Տաթև Սահակյան
Մուտք մանկավարժությու Հեղինակ`Անուշ Թորոսյան
Հեղինակային կրթական ծրագրի դպրոց-պարտեզ հաստատության միջավայրը Հեղինակ`Նառա Նիկողոսյան
Ռոդարին մարզաշխարհում  Հեղինակ`Լիլիթ Սահակյան
Պլանշետ՝ շրջիկ ընթերցարան, գրատախտակ, տեսախցիկ…  Հեղինակ`Լիլիթ Սահակյան
5-6 տարեկանների անհատական ուսումնական մեդիագործիքը Հեղինակ`Գոհար Սմբատյան
5-6 տարեկանների զարգացման իրական միջավայրում իրական գործունեություն Հեղինակ`Մարինե Մարտիրոսյան
Ռոդարիական հնարամտությամբ հասունություն Հեղինակ՝Մարինե Մարտիրոսյան
Հինգ տարեկանների խաղ-ուսուցում-գործունեություն Հեղինակ՝Մարինե Մարտիրոսյան
Մեկ ամիս հինգ տարեկանների հետ: Դիտարկումներ Հեղինակ՝Դիանա Գևորգյան
Մասնագիտական փորձի քսակը լցնելը առաջնային է Հեղինակ`Աղուն Սահակյան
Մարմնակրթության կազմակերպումն Արևելյան դպրոցում Հեղինակ`Լիլիթ Սահակյան
Զարգացնող խաղերը որպես տեխնոլոգիական ուսուցում Հեղինակ`Զառա Ոսկանյան
5-6 տարեկանների զարգացման իրական միջավայրում իրական գործունեություն Հեղինակ`Մարինե Մարտիրոսյան