Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է` ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած: 
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
    ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    ծիսական ուտեստներ և այլն։

«Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» ուսումնական նախագիծ

Օրը՝ օգոստոսի 1
Ժամը՝ 10:00- 13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22

Նախագիծ՝ «ՎարդավառԱնձրևաբեր ծեսեր» 

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Ազգային պարերգեր

Ծեսի նախապատրաստական փուլ

Ընթացք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Վարդավառի ծեսը,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ, որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից,
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Մեդիագործիքներ

  • Հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Նպատակներ

  • Ազգային մշակույթի յուրացում-տարածում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • Ուսումնասիրել Վարդավառի ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ծանոթացում Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Ակնկալվող արդյունքներ

  • Վարդավառի ծեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունների թվայնացում, ծիսական փաթեթի ստեղծում, տեղադրում բլոգում, գրադարանում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Մասնակիցներերաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

 

 

Արտակարգ ռեժիմում գործող 2-5տարեկանների աշխատակարգը և անվտանգության կանոնները

Մայիսի 18-ից երկրի պարետիորոշմամբ կգործեն նախակրթարանները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։  Շարունակել կարդալ “Արտակարգ ռեժիմում գործող 2-5տարեկանների աշխատակարգը և անվտանգության կանոնները”

Հակաբացիլ Կոմիտաս

  1. Նախադպրոցական կրթություն .«Հակաբացիլ Կոմիտաս» 
  2. Հունիս «Բարև ջուր» նախագծի մեկնարկ

Օրը՝  հունիսի 1

Վայրը՝   Բանգլադեշի ծովերում

Ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝

  • դպրոց _պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկան սաներ
  • 5 տարեկանների նորակազմ խմբեր
  • Ընտանեկան խմբեր
  • Այլ խմբեր:

Ծրագրում`

2-5 տարեկաններ   «Խաղացող Պարտեզ» նախագիծ

  • Մանկական խաղիկներ, խաղերգեր, ծափխաղեր.
  • «Արևներ»  շարքի խաղարկում,
  • Կոմիտասյան երգերի շարան
  • Շրխկան համույթ
  • Ռոդարիական խաղեր
  • Բակային խաղեր
  • Պղպջակ-ջրային խաղեր
  • Լողազգեստների ցուցադրություն
  • Այլընտրանքային նկարչություն
  • Մրգային աղցան-մրգային պատկերներ
  • Ամառային լողափի նոր մոդել

Լաբիրինթ`հյուրասիրություն

Գարնանային պարտեզ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

 

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 16-20՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում առցանց
  • Ապրիլի 23-28`ազգագրական գարնանային փառատոն
  • Ապրիլի 12՝ Սուրբ Հարության տոն:
  • Ապրիլի վերջին շաբաթ`մարզատոն:
  • Մայիսի11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
  • Մայիսի 25-հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Մարտի -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Մարտի-ին և -ին . Մարզական

Գարնանային պարտեզ

Գարնանային պարտեզ։ Ձմեռային պարտեզի վերջին շաբաթը կրթահամալիրում Բուն Բարեկենդան է, բարեկենդանայան բակային, ազգային խաղեր։
Ահա՛ եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է:
Տոնի հիմքում ընկած են բնության զարթոնքը և տարվա սկիզբն ազդարարելը։ Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր
    Մեր մանկության խաղերը
    Հեքիաթասաց տատ ու պապ
    Ընտանեկան ուրախ ներկայացումներ
    Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
    Ընտանեկան շրջայց քաղաքով

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

 

Ոտանավորներ. Ղազարոս Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԾԻՏՆ ՈՒ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

Գարուն. Աթաբեկ Խնկոյան
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Մարտ. Հովհաննես Թումանյան

Ա˜խ, է˜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է˜սպես էլ գիժ ամիս։

Երգեր

Խաղեր

  • Մուկն ու կատուն
  • Ծուղրուղու, սանամեր
  • Խաշիլ փափա

 

Փետրվար

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
  • Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  • Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Փետրվար-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Փետրվար -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Փետրվար -ին և -ին . Մարզական

Ձմեռային պարտեզ.

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  8. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  9. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  10. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  11. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  12. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:

 

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները, ծնողները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Շարունակել կարդալ “Փետրվար”

2019-2020ուստարվա երրորդ շրջանի անհատական պլան

2019-2020ուստարվա երրորդ շրջանի ամհատական պլան

  1. Ձմեռային պարտեզ. նախագծերի իրականացում, փաթեթների ամբողջացում:
     Հունվար-փետրվար նախագծերի փաթեթների ամբողջացում, հրապարակում:
  2. Գարնանային պարտեզ. նախագծերի մշակում, ամբողջացում:
  3. Դաստիարակների սեմինար պարապմունքներ:
  4. Դաստիարակների պարային համույթ`«Նռանե» :
  5. Նախադպրոցական հաստատությունների ամենամսյա վերապատրաստումներ:
  6. Դաստիարակների կողմից մեթոդական մշակումներ Դպիրում։
  7. «Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ» վերպատրաստման դասընթաց :
  8. Մենթորական աշխատանք :

Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։  Շարունակել կարդալ “Դդմածես”

Հունվար

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • Հունվարի 1-6՝ Ընտանեկան տոնական փաթեթներ
  • Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
  • Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
    • Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների,
    • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի,
    • մարմնամարզական նախագծերի,
    • ձմեռային մարզական խաղերի անվանակարգերով:
  • Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն`« Ղափամա»:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,«Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Հունվարի -ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Հունվարի -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում

Ձմեռային պարտեզ.

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  14. Բնագիտատեխնիկական ստուգատես
  15. Դիջիթեք 2020

Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։ 

Ավետիսով հայտարարենք՝մեր դդում ծլել է, մի լավ գովենք դդմագովքով, երգ ու պարով, ասիկներով, ճվիկներով, դդմախաղով։ Գովենք, գովենք, ո՞ւմ դդումը գովենք՝Քոլեջի՜, Արևելքի՜, Արևմուտքի՜, Հյուսիսի՜, Հարավի՜ դդումը գովենք, հանելուկներ և շուտասելուկներ հորինենք։

Տարածենք և լուսանկարենք մեր դդումների շքերթը։ Խոսենք դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։ Խմբասենյակը, բակը, ներսն ու դուրսը զարդարում ենք դդմատեխնոլոգիական ցուցահանդեսներով, դդմալուսանկարներով, դդմագովազդով, դդմաժպիտներով խաղում ենք ազգային և բակային դդմախաղեր, հորինում դդմապատումներ, դդմահեքիաթներ։

Իսկ վերջում, իհարկե, բոլոր խմբասենյակներում կբուրեն ղափամաները՝ մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման։

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների