Մարտի 18-22

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ.

Մարտի 18 

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:

Մարտի 19

Մարտի 20

Մարտի 21

Փետրվարի 22. ամփոփում

Այսօր մարզերից եկած տնօրենների, դաստիարակների, երաժիշտների, պարուսույցների՝ 2019թ. 1-ին փուլի վերապատրաստման վերջին օրն էր:

1-ին փուլին մասնակցում էին 3դաատիարակ Տաշիրի թիվ1 մանկապարտեզից , Տաշիրի թիվ 4 մանկապարտեզի տնօրենը և դաստիարակ, Գյումրու մեր շատ սիրելի “Արևի երկիր” նախակրթարանի դաստիարակ Անուշ Ադիբեկյանը, ինչպես նաև Զովունու նախակրթարանի պարուսույցը։ Նրանցից 4-ը բնակություն էին հաստատել Արևմտյան դպրոցի կացարանում։

5օր շարունակ մեր ազատ ու խենթ միջավայրում էին շրջում, երգում-պարում, սնվում ,մարզվում և ստեղծագործում էին խմբերում, իսկ առավոտյան մասնակցում ընդհանուր պարապմունքներին, երեկոյան էլ աշխատում էինք առցանց, ամրապնդում -յուրացնում էինք երգեր-պարեր-պարերգեր ։ Նշեմ, որ Գյումրու նախակրթարանն ունի իր յութուբյան էջը, բլոգը, և Անուշ Ադիբեկյանի հետ հետագայում կաշխատենք առցանց։

5օր շարունակ նրանք պտտվեցին կրթահամալիրի մասնաշենքերով , Ագարակով, Մայր դպրոցի մարզասրահով , «Աիդա Պետրոսյան» սրահով, կարի արհեստանոցով, տեխնոլոգիայի սենյակներով, Ջերմոց-լաբորատորիայով…իսկ հինգերորդ օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգություն, շրջայց Մեդիա կենտրոն, քայլք դեպի Քոլեջ, հավաստագրերի հանձնում: Միմյանց հրաժեշտ տվեցինք՝ հետագայում նորից հանդիպելու, կապը առցանց պահպանելու պայմանավորվածությամբ:

 

Փետրվարի 18-22

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ.

2019թ վերապատրաստման մեկնարկը տրված է:

Փետրվարի 18 

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:

 

Փետրվարի 19

Փետրվարի 20

 

Փետրվարի 21

 

 

Դեկտեմբերի 21. ամփոփում

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ. դեկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 9 հոգիանոց խումբը ( 5 մանկավարժական աշխատող Լոռվա մարզից և 4 ՄՍԿՀ-ի հեռավար ուսանողներ):

Դեկտեմբերի 21:Վերապատրաստման 7-րդ փուլ. հանրապետության մարզերից եկած դաստիարակների վերապատրաստման վերջին օր ։ Օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։ Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի և ուղիղ ժամը 11-ին մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը: Ապա քայլեցինք դեպի Մեդիա կենտրոն, շրջայց կատարեցինք, ու տիար Բլեյանը հանձնեց հավաստագրերը։

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման մեկնարկ.

Դեկտեմբերի 17

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:  

Դեկտեմբերի 18-ի լուսաբանում

 

Դեկտեմբերի 19-ի լուսաբանում

 

Դեկտեմբերի 20-ի լուսաբանում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման մեկնարկ. Նոյեմբեր

Նոյեմբերի 19

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:  

Նոյեմբերի 20-ի լուսաբանում

Նոյեմբերի 21-ի լուսաբանում

Նոյեմբերի 22-ի լուսաբանում

 

 

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ամփոփում.Հոկտեմբեր

Այսօր նախադպրոցական դաստիարակների վերապատրաստման հինգերորդ օրն էր։ Օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մասնակցեցինք ժամերգությանը և քայլքով դեպի Արևմտյան դպրոց գնացինք։ Արևմտյան դպրոց-պարտեզում սկսեցինք երգեր-պարերգերով, որին հաջորդեց տեխնոլոգիական պլեները։ Ապա՝ սուրճի ընդմիջում, հարց-պատասխան, ամփոփում և, իհարկե, վկայականների հանձնում սփյուռքի նախարարի՝ Մխիթար Հայրապետյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ջերմ բարեմաղթանքներով ողողված:   Շարունակել կարդալ “Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ամփոփում.Հոկտեմբեր”

Հոկտեմբերի 25

Այսօր կրթահամալիրի 5 նախակրթարաններում «Թթուդրիկ» ծեսն էր , որին մասնակցում էր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 35 հոգիանոց խումբը: Ծեսից հետո քայլարշավով հանդիպեցինք Բախշյանի այգում, երգեցինք , պարեցինք , խենթացանք և շտապեցինք ուսումնական Ագարակ: Դատարկաձեռն չէինք. մեզ հետ տարել էինք «Թթուդրիկ»-ից ավելացած բանջարեղեն և, իհարկե, նվեր՝ մեր ձեռքով պատրաստած թթուները ։ Կերակրեցինք, լուսանկարվեցինք և շտապեցինք մարզական պարապմունքի ։  Շարունակել կարդալ “Հոկտեմբերի 25”

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման մեկնարկ. Հոկտեմբեր

Հոկտեմբերի 22

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:   Շարունակել կարդալ “Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման մեկնարկ. Հոկտեմբեր”

Մայիսի24. չորրորդ օրվա լուսաբանում

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում: