Այսօր մարզերից եկած տնօրենների, դաստիարակների, երաժիշտների, պարուսույցների՝ 2019թ. 1-ին փուլի վերապատրաստման վերջին օրն էր:
1-ին փուլին մասնակցում էին 3դաատիարակ Տաշիրի թիվ1 մանկապարտեզից , Տաշիրի թիվ 4 մանկապարտեզի տնօրենը և դաստիարակ, Գյումրու մեր շատ սիրելի “Արևի երկիր” նախակրթարանի դաստիարակ Անուշ Ադիբեկյանը, ինչպես նաև Զովունու նախակրթարանի պարուսույցը։ Նրանցից 4-ը բնակություն էին հաստատել Արևմտյան դպրոցի կացարանում։
5օր շարունակ մեր ազատ ու խենթ միջավայրում էին շրջում, երգում-պարում, սնվում ,մարզվում և ստեղծագործում էին խմբերում, իսկ առավոտյան մասնակցում ընդհանուր պարապմունքներին, երեկոյան էլ աշխատում էինք առցանց, ամրապնդում -յուրացնում էինք երգեր-պարեր-պարերգեր ։ Նշեմ, որ Գյումրու նախակրթարանն ունի իր յութուբյան էջը, բլոգը, և Անուշ Ադիբեկյանի հետ հետագայում կաշխատենք առցանց։
5օր շարունակ նրանք պտտվեցին կրթահամալիրի մասնաշենքերով , Ագարակով, Մայր դպրոցի մարզասրահով , «Աիդա Պետրոսյան» սրահով, կարի արհեստանոցով, տեխնոլոգիայի սենյակներով, Ջերմոց-լաբորատորիայով…իսկ հինգերորդ օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգություն, շրջայց Մեդիա կենտրոն, քայլք դեպի Քոլեջ, հավաստագրերի հանձնում: Միմյանց հրաժեշտ տվեցինք՝ հետագայում նորից հանդիպելու, կապը առցանց պահպանելու պայմանավորվածությամբ: