Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ:Լողավազանը միայն լողալու համար չէ: Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը.սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…
Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝
- համապատասխան չափի փչովի լողավազան,
- ջուրն ախտահանելու սարք,
- այլընտրանքային ցնցուղներ,
- ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
- լողավազան տանող սահարան-աստիճան,
- արևից պաշտպանվելու միջոցներ,
- գետնին պառկելու հարմարանքներ,
- սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
- ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
- գետինը ծածկված է ավազով կամ գլաքարով:
Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝
- ամառային գլխարկ,
- լրացուցիչ հագուստ և լողազգեստ,
- սրբիչ,
- արևապաշտպան քսուքներ,
- հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):
Հիգիենա և անվտանգություն
- Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
- Գետինը ծածկված է գլաքարով:
- Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
- Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
- Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական և
մաքրելու անհրաժեշտ միջոցներով: - Լողավազանից դուրս գալուց հետո սաները ցնցուղի տակ լողանում են:
- Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
- Դաստիարակի ու մնացած աշխատողների լողալ կարողանալը պարտադիր է:
- Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
- Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
- Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
- Ճաշից անմիջապես հետո լողավազան չեն մտնում:
- Արևի տակ բոլորը գլխարկով են:
Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:
Օրվա ռեժիմ
Օրվա ռեժիմն իրականացվում է ըստ դաստիարակի կազմած աշխատանքային նախագծի:
Օրվա ռեժիմում գրանցված են
- սաների գործունեության սկիզբը և ավարտը 9.00-17-00,
- առավոտյան պարապմունք ՝ 9.30-10.00,
- քուն՝ ժ. 13.00-15.00,
- սնունդ 10.30, 12.30, 15.30:
Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն է:
Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը:
Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը ամեն օր դպրոցի ենթակայքում տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝
- ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…), - լողացող սաների թիվը,
- չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
- տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
- Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
- Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
- Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
- Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:
Ծնողը՝
Ապահովում է երեխային լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին:
Դաստիարակը, օգնականը՝
Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը 10:00 կատարում է սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների, իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում: