Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է` ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած: 
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
    ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    ծիսական ուտեստներ և այլն։

«Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» ուսումնական նախագիծ

Օրը՝ օգոստոսի 1
Ժամը՝ 10:00- 13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22

Նախագիծ՝ «ՎարդավառԱնձրևաբեր ծեսեր» 

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Ազգային պարերգեր

Ծեսի նախապատրաստական փուլ

Ընթացք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Վարդավառի ծեսը,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ, որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից,
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Մեդիագործիքներ

  • Հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Նպատակներ

  • Ազգային մշակույթի յուրացում-տարածում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • Ուսումնասիրել Վարդավառի ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ծանոթացում Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Ակնկալվող արդյունքներ

  • Վարդավառի ծեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունների թվայնացում, ծիսական փաթեթի ստեղծում, տեղադրում բլոգում, գրադարանում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Մասնակիցներերաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

 

 

Թողնել մեկնաբանություն