Դաստիարակների մարզական ստուգատես

Մարզական ստուգատես

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց.  «տանիք»-ից քայլքով, վազքով դեպի Մայր դպրոց «մեծ մարզասրահ»

Սկիզբը՝ 

Փետրվարի 7-ին, ժամը՝ 13:30-ից 14:30

Մասնակիցներ` 
Դաստիարակներ, ծնողներ:

Ծրագրի համակարգող`Հայկուհի Հովհաննիսյան

Մարմնակրթության ուսումնական պլան  

1.   Գիտելիք

Բովանդակությունը

Ֆիզիկական դաստիարակության նշանակությունը առողջության համար, անձնական
հիգիենայի, անվտանգության պահպանումը մարմնակրթության դասերին: Վազքը,
ցատկերը, հեծանիվը և լողը տեղաշարժման կարևոր միջոցներ:

Խնդիրները

Մարմնակրթության առողջարարական կարևորությունը, նրանով զբաղվելու վարժությունների ձևերը և դրանց կատարման անվտանգության ապահովումը:

Տեղեկություններ օրվա ռեժիմի և հիգիենայի մասին:

2. Մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ

Շարվել միասյուն, շարափոխում տողանից շրջանի, շարափոխում միասյունից երկսյունի, աջ դարձ, դարձումներ տեղում, քայլով մարշ, կանգառ, կից քայլերով բացազատվել՝ ձեռքերի լայնությամբ

Քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա

Քայլք կիսակքանստած

Նապաստակի ցատկ

Թեթև վազք

Շնչառական վարժություններ` քայքի ընթացքում

Շրջանաձև ձեռքերի լայնությամբ բացված դիրք

Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի, ծնկների պտույտներ

Նստել հատակին, բացել ոտնաթաթերը, ոտքը կպցնել որովայնին, ճակատին, հասցնել պարանոցին։

Ոտքերը միացրած ձեռքերը հասցնել ոտնաթաթերին, լայն բացել ոտքերը և ձեռքերով հասնել ոտնաթաթերին՝ առանց ծնկները ծալելու՝ աջ, ձախ, մեջտեղ։

Թիթեռ

Կողով

Ճոճք

Կամուրջ

Գլուխկոնծիներ՝ առաջ, հետ

Զինվորի սողանք, գալարումներ

Վարժություններ մարզանստարանի վրա՝ մագլցում և սողանցում, քայլք՝ ձեռքերը կողք տարածած

Խնդիրները
ա )Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում:

բ) Համաձայնեցված շարժումներ և
տարածության զգացողություն:

գ) Արագաշարժության և ճարպկության մշակում:

3. Շարժախաղեր ( Ազգային խաղեր)

Նպատակը

Շարժախաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, հավասարակշռություն, ցատկունակություն, կոորդինացիա։

Բովանդակությունը
Վազքի ունակության ամրապնդման խաղեր, ցատկերի ունակության ամրապնդման
խաղեր, նետումների ունակության ամրապնդման խաղեր, գնդակ վարելու և
փոխանցելու ունակության ամրապնդման խաղեր, հավասարակշռությունը մշակող
խաղեր:

Խնդիրները
Վազքի, ցատկերի, գնդակի վարումների, փոխանցումների և նետումների
ամրապնդում, փոխօգնության համագործակցության և կողմնորոշման
կարողություններ:

Առաջին մաս՝ նախավարժանք

Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Նստել հատակին, տաքացնել ոտնաթաթը՝ մի ձեռքով ներսից վերցնել ոտքը, մյուս ձեռքով պտտել ոտնաթաթը: Ոտքը կպցնել որովայնին, կրծքավանդակին, ճակատին, պարանոցին: Կրկնել վարժությունները աջից և ձախից: Ոտքերը բացել թիթեռ, գլուխը մեկ հաշվին կպցնել ոտքերին, երկու հաշվին ուղղել մեջքը:

Տաքացնել մկանները՝ վերևից ներքև կամ ներքևից վերև

Երկրորդ մաս՝ բուն պարապմունք

Ուժային վարժություններ

Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:

Նույն վարժությունը կատարել նաև արմունկներին հենված դիրքից:

Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:

Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած  համաչափ պտտվել:

Փորձել պտտվել՝ սպիրալաձև: Պտտել մարմնի ստորին հատվածները մինչև վերջ, հետո պտտել վերին հատվածները, այնուհետև հակառակը: Կարծես թե ողնաշարը ոլորում ենք:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին: Պառկել շվեդական պատի մոտ, ոտքերը դնել երկրորդ աստիճանին ՝ կիսածալած, ձեռքերը՝ պարանոցին և կատարել կարճ որովային ձգումներ: Վարժությունը կատարել 10-15 անգամ: Վարժությունը կարելի է կատարել նաև՝ մարզական նստարանի վրա ոտքերը դնելով:

Երրորդ մաս՝ գլուխկոնծիներ

Չորրորդ մաս՝ Խաղեր

Նստել հատակին և ծանոթանալ խաղի կանոններին

Ինտերակտիվ մարզական դասի պլան

Մարմնակրթությունն ունի հիմնականում երկու մեթոդ՝ ավանդական և ժամանակակից՝ ինտերակտիվ։

“Sport+English” նախագծի շրջանակում կանցկացվի ինտերակտիվ մեթոդով պարապմունք՝ դաստիարակների հետ, որը նախատեսված է 2-4 և 5 տարեկանների համար։

Դասի նպատակը

Ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավում։ Մկանների տաքացում, ինքնազգացողության լավացում, մարմնամարզական վարժությունների յուրացում, արագ կողմնորոշվելու, հրահանգները լսել-կատարելու կարողությունների զարգացում, երաժշտության տեմպի արագանալու հետ զուգընթաց շարժումների արագացում, ակրոբատիկ հնարքներից՝ առաջ, հետ, ուսի վրայից գլուխկոնծի տալու տեխնիկայի յուրացում, անգլերեն լեզվի զարգացում։

Դասի խնդիրը

Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, սովորել նոր մարմնամարզական պարզագույն շարժումներ՝ կանգնել միաշարք, քայլել ծնկները բարձր, երկու ոտքով ցատկել բարձր և առաջ, ցատկոտել մի ոտքի վրա, քայլել ոտքերի մատների վրա, թեթև վազել, երաժշտության տեմպի հետ արագացնել վազքը, զարգացնել գեղագիտական ճաշակ և ռիթմի զգացողություն։ Հաղթահարել գլուխկոնծի անելու դժվարությունները։ Նշված բոլոր հրահանգները կարողանալ հասկանալ անգլերեն լեզվով։

Նկարագրությունը

Խաղում ենք “Walking-walking” մարզական խաղը։ Շարվում ենք միասյուն,  սկսում սովորել  բառապաշարը, երգը՝ շարժման հետ զուգահեռ։

Մի քանի անգամ խաղը խաղալ առանց երաժշտության, հետո՝ երաժշտության տակ պարային շարժումներով, քանի որ ռիթմիկան, երաժշտությունը նպաստում է երեխաների շարժումների արտահայտչականությանը, գեղագիտական ճաշակի դաստիարակմանը, ռիթմի զգացողությանը, օժանդակում գեղեցիկ կեցվածքի ձևավորմանը: Մկաններն ու հոդերը տաքացնելուց հետո կատարում ենք գլուխկոնծիներ՝ առաջ։

Vocabulary-Բառապաշար

to walk-քայլել

to hop-թռչկոտել

to jump-ցատկել

Now let’s stop-եկեք կանգնենք

tip toe-քայլել թաթերի վրա

to swim-լողալ

to sleep-քնել

to wake up-արթնանալ

fast-արագ

It’s time to go-ժամանակն է գնալու

Երգը՝

Ինտերակտիվ և կոոպերատիվ շարժախաղեր

Խաղ 1

  1. Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

2. Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի: Յուրաքանչյուր առաջատարի պարանոցին գցած է լինում մոտ հինգ օղակ: Խաղի մեկնարկին առաջատարները պետք է օղակները մինչև պատը շարեն հատակին՝  միմյանցից այնքան հեռավորության վրա, որ հնարավոր լինի երկար ցատկերով անցնել օղակների միջով, այնուհետև շրջանցում են բուլավան և օղակների միջով ցատկերով վերադառնում  շարքի վերջ: Վերջին մասնակիցը հավաքում է օղակները և կախում առաջատարի պարանոցից:

3. Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երկու կամ երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

4. Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

5. Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։

6. Շարքերը մրցում են այսպես՝ առաջինները նապաստակի ցատկերով, երկրորդները սարդի քայլքով, վերրորդները՝ արջի ու երադառնում վազքով։

7. Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում եմ մի ծնկի վրա: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:

8. Մասնակիցներից հինգ հոգի կանգնում են կենտրոնում՝ առանց օղակի, մյուսները մեծ շրջան են կազմում և նստում օղակների մեջ: Հնչում է երաժշտությունը, մասնակիցները սկսում են մարզասրահով մեկ շրջանաձև թռչկոտել, իսկ կենտրոնում գտնվողները ձեռքերը պարանոցին դրած կքանստում-կանգնում են: Երբ հնչում է խաղավարի հրահանգը, բոլոր խաղացողները՝ փորձում են գրավել օղակները և կրկին նստել օղակներիի ներսում: Նրանք, ովքեր մնում են առանց օղակի, կանգնում են կենտրոնում և կատարում կքանիստ-կանգնել վարժությունը:

Խաղի երաժշտությունը՝

 

9. Խաղի անվանումը «ԿԱՌՔ»

Խաղացողները բաժանվում են քառյակների: Նրանցից երեքը ձիեր են, մեկը՝ կառապան: Երեք ձիերը բռնում են իրար ձեռք: Աջ և ձախ կողմերում կանգնած ձիերը բռնում են պարանի ծայրերը, իսկ կառապանը բռնում է պարանի մեջտեղից: Կառքերը սկսում են վազել քառատրոփ՝ միասյուն:  Խաղավարի «Փախա՛ն ձիերը» հրամանով՝ ձիերը վազվզում են այս ու այն կողմ: Այն կառապանը, ով առաջինը կբռնի իր ձիերին և կառք կկազմի, կհաղթի:

Կանոնները

Ձիերը համարվում են բռնված, երբ կառապանը նրանց բռնում կամ կպնում է:

Բռնված ձիերը պարտավոր են կանգնել այնտեղ, որտեղ կառապանը կանգնեցնում է:

Կառք կազմելուն պես կառքը ձիերով քառատրոփ շարումակում է վազել շրջանաձև:

Կառապանը պետք է բռնի միայն իր ձիերին:

Պետք է հետևել ճիշտ քառատրոփ վազքին և խաղի կանոններին:

 

10. Խաղի անվանումը՝ Perimeter -Պարագիծ

Ծալապատիկ նստում եք հատակին: Գնդակը ոտքերով փոխանցում ենք հետ` գլխի վրայով, եթե մասնակիցները պատի երկարությամբ են շարված : Ով փոխանցում է գնդակը, վազում և դիրքավորվում է շարքի վերջում: Եթե մասնակիցները շրջանաձև են շարված, ապա ոտքերով գնդակը փոխանցում են ետևի մասնակցին՝ գլխի վրայից:

11. Խաղի անվանումը՝ Scarf toss-շարֆի նետում

Զույգերով կանգնում են իրար դիմաց: միաժամանակ վերև են նետում շարֆը ու փորձում բռնել դիմացինի նետածը: Աստիճանաբար հեռանում են իրարից և ավելի բարձր նետում շարֆը: Մեծացնում են արագությունը, որպեսզի հասցնեն դիմացինի նետած շարֆը բռնեն:

12. Խաղի անվանումը՝ Noodle-Լապշա

Երկու խմբերը իրար ետևից՝ գնացքի նման, նստում են մարզանստարանի վրա: Առաջատարները գնդակը գլխի վերևից փոխանցում են հետևի նստողին: Երբ գնդակը հասնում է վերջին խաղացողին,նա վերցնում է այն և վազում նստում նստարանի դիմաց՝ փոխանցելով գնդակն իր գլխի վրայից: Եթե խումբը մեծ է լինում, խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ առաջատարը կրկին դառնում է առաջին խաղացող: Եթե խումբը փոքր է լինում, ապա կրկին ժամանակ է պահվում և խաղավարը հաշվում է, թե քանի անգամ յուրաքանչյուր մասնակից դարձավ առաջատար:

Խաղը կարելի է խաղալ նաև առանց մարզական նստարանի՝ նստած մի ծնկի վրա: Առաջինները գնդակը կամ փայտիկը իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին, վրջինն արագ արագ տեղափոխվում է շարքի սկիզբ:

Խաղը կարելի է խաղալ նաև մարզական նստարանին նստած, որտեղ վերջին մասնակիցը գնդակը վերցնում և վազում է դեպի նստարանի սկիզբ:

13. Knuckles and fives-Բռունցք և հինգ մատներ

Բաժանվել զույգերի, կանգնել իրար դիմաց: Զույգերից մեկը ափերը պահում է պատրաստ, մյուսը արագ ափերով զարկում է ափերին, հետո առաջինը ծալում է մի ձեռքի մատները՝ անելով բռունցք, երկրորդը՝ նույնպես և միաժամանակ բռունցքով բռունցքին և ափով ափին հարվածում առաջինի ձեռքերին: Հետո երկու ձեռքն էլ դառնում է բռունցք և հարվածում են միմյանց բռունցքներով: Հետո բացվում է մի ափը, մյուսը մնալով բռունցք: Այս անգամ հաջորդ ձեռքն է դառնում բռունցք, իսկ մյուսը՝ ափ: Հետո նորից ափերը բացվում են ու շարունակվում է խաղը նույն հերթականությամբ:

Կանգնել շրջանաձև: Խաղալ նույնը շրջանի մեջ՝ կողքին կանգնածի հետ:

14. Առաջին շրջանում երկու խմբերը կանգնում են միասյուն: Յուրաքանչյուր խմբից մեկ խաղավար կանգնում է երեք մետր հեռավորության վրա՝ մեկ դույլ ձեռքին, դեմքով իր խմբին: Նրանց միջև կավիճով գծվում է շրջանագիծ: Առաջատարը գնդակը նետում է այնպես, որ այն մեկ անգամ հարվածի կենտրոնին և հայտնվի խաղավարի դույլի մեջ: Խաղացողը վերադառնում է շարքի վերջ: Խաղն ավարտվում է, երբ բոլոր խաղացողները մասնակցում են խաղին:

Երկրորդ շրջանում, մասնակիցները գնդակն անմիջապես պետք է գցեն դույլի մեջ:

Երրորդ շրջանում փորձում են գնդակը դույլի մեջ գցել հետևանց:

Այս երեք շրջաններում խաղավարները իրավունք չունեն իրենց տեղից շարժել ոտքերը, սակայն ձեռքերով ու մարմնով գնդակը կարող են որսալ, որպեսզի այն հայտնվի դույլի մեջ:

Թողնել մեկնաբանություն