Գարնանային պարտեզ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

 

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 16-20՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում առցանց
  • Ապրիլի 23-28`ազգագրական գարնանային փառատոն
  • Ապրիլի 12՝ Սուրբ Հարության տոն:
  • Ապրիլի վերջին շաբաթ`մարզատոն:
  • Մայիսի11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
  • Մայիսի 25-հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Մարտի -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Մարտի-ին և -ին . Մարզական

Գարնանային պարտեզ

Գարնանային պարտեզ։ Ձմեռային պարտեզի վերջին շաբաթը կրթահամալիրում Բուն Բարեկենդան է, բարեկենդանայան բակային, ազգային խաղեր։
Ահա՛ եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է:
Տոնի հիմքում ընկած են բնության զարթոնքը և տարվա սկիզբն ազդարարելը։ Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր
    Մեր մանկության խաղերը
    Հեքիաթասաց տատ ու պապ
    Ընտանեկան ուրախ ներկայացումներ
    Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
    Ընտանեկան շրջայց քաղաքով

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

 

Ոտանավորներ. Ղազարոս Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԾԻՏՆ ՈՒ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

Գարուն. Աթաբեկ Խնկոյան
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Մարտ. Հովհաննես Թումանյան

Ա˜խ, է˜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է˜սպես էլ գիժ ամիս։

Երգեր

Խաղեր

  • Մուկն ու կատուն
  • Ծուղրուղու, սանամեր
  • Խաշիլ փափա

 

Թողնել մեկնաբանություն