- Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
- Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
- Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
- Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
- Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
- Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան
Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ
- Փետրվար-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
- Փետրվար -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
- Փետրվար -ին և -ին . Մարզական
«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:
- Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
- Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
- Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
- Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
- Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
- Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
- Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
- Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
- Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
- Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
- Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
- Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
Թումանյանական օրեր նախակրթարաններում
Նպատակը՝
«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում
Խնդիրները`
- Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
- Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
- ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
- գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
Սպասվելիք արդյունքներ՝
- Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
- Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
- Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում
- Հ. Թումանայանի ոտանավորները խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:
Ընտանեկան նախագիծ՝
- Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…
Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝
- Թումանյանի տիկնիկային թատրոն
- Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)
Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները, ծնողները հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):
Տյառնընդառաջի ծես
Ծեսի օրը՝ փետրվարի 13
Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 12։00-ին
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր
Ծրագրում՝
Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:
Խարույկը վառվելու է դպրոցի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):
Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:
Ռադիո թողարկում —Հարցազրույց հյուրերից
Երգեր.
Պարեր.
Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով:
Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս դպրոցի այգում:
Բարեկենդան
Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:
Տոնական օրեր, տոնական եռուզեռ
Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:
Բացի դրանից պատրաստում են`
- երկու տիկնիկ`հարսի և փեսայի
- Նոզայի դիմակ
Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։
Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:
Ծրագրային ընթացիկ աշխատանքներ
- Սկսում են տարատեսակ դիմակներ պատրաստել
- Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
- Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
- Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
- Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ
Ընտանեկան նախագծեր՝
- Մեր մանկության խաղերը
- Հեքիաթասաց տատ ու պապ
- Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
- Ընտանեկան ուրախ ներկայացումներ
- Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
- Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
- Երգ-պարերի ուսուցում և բեմադրում
Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների
- Նելլի Պողոսյան և Ծովինար Սարգսյան
- Վարդուհի Օսիպովա և Մարիամ Պետրոսյան
- Լուսինե Հովհաննիսյան և Մարիա Մկրտչյան
- Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան
- Էմմա Տերտերյանի և Իրինա Սարգսյան
- Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
- Մարգարիտա Հեքիմյան և Մարիանա Դարբինյան
- Արմինե Եղիազարյան և Գոհար Հարությունյան
- Էլյա Գրիգորյան և Անի Մարտիրոսյանը
- Հասմիկ Հարությունյան
- Աննա Հայրոյան և Արևիկ Ուզունյան
- Հասմիկ Նազարյան